ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Դոմինիկ Թիլմանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Բելգիայի Թագավորության սենատոր, տիկին Դոմինիկ Թիլմանին: Տիկին Թիլմանը Սեյրան Օհանյանին ներկայացրեց իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում և Թիֆլիսում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:

ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով կանանց դերը երկարաժամկետ խաղաղություն կերտելու գործում, նշեց, որ արցախյան ազատամարտի ժամանակ կանանց ակտիվ մասնակցությամբ է հնարավոր եղել կերտել այսօրվա հարաբերական խաղաղությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---