Իշխանություններին ձեռնատու չէ նման թույլ ընդդիմություն ունենալ, քանի որ դա անդրադառնում է կոալիցիայի վրա, գտնում է Լեռնիկ Ալեքսանյանը

Իշխանություններին ձեռնատու չէ նման թույլ ընդդիմություն ունենալ, քանի որ դա անդրադառնում է կոալիցիայի վրա, գտնում է Լեռնիկ Ալեքսանյանը

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր հիմքերն ունի ՀՀ նոր խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ նրա, «երեք կոալիցիոն կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ Ալեքսանյանն ասել է, որ, հավանաբար, մինչ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վերադասավորումներ, քանի որ ներկա վիճակով այն բավականին թույլ է: Այդ համատեքստում նա նշել է, որ իշխանություններին ձեռնատու չէ նման թույլ ընդդիմություն ունենալ, քանի որ դա անդրադառնում է կոալիցիայի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---