Հայ գերիներն Ադրբեջանում գնալով ավելանում են

Հայ գերիներն Ադրբեջանում գնալով ավելանում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են հայտնել, որ ադրբեջանական գերության մեջ է գտնվում ևս մեկ հայազգի քաղաքացիական անձ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Ըստ նրա, մանդատի համաձայն ԿԽՄԿ ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են գերու հետ: Գերեվարվածի անունը դեռևս չի հրապարակվում, չի ասվում նաև, թե ինչ պայմաններում է նա գերության մեջ հայտնվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---