Ադրբեջանը փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար

Ադրբեջանը փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար

PanARMENIAN.Net - Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում Ադրբեջանն աչքի ընկավ իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի արդյունքներն ու ընթացքը: Ըստ նրա, նման ապակառուցողականություն Ադրբեջանը դրսեւորել էր նաեւ ԵԱՀԿ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթենքի, 2010 թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ եւ թերեւս առավել ակնհայտ կերպով` Աստանայում: «Խոչընդոտելով հիմնախնդրի կարգավորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում եւ այս տարվա հունիսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին ներկայացված տարբերակները, Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար: Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարի խոսքերով, ադրբեջանական իշխանություններն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խոսում են իրենց համբերության մասին եւ չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգային հանրության համբերությունը`հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը:

«Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից, ինչն արվում է նաև այս անգամ՝ աղավաղելով Աստանայի հնգակողմ հայտարարությունը: Հայաստանը, ինչպես եւ նախկինում շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---