ՀՀԿ-ն արդեն հայտարարում է. Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը ԱԺ-ում կարող է հետաձգվել

ՀՀԿ-ն արդեն հայտարարում է. Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը ԱԺ-ում կարող է հետաձգվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի անկախ Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությանը Ազգային ժողովում, ապա իշխող կուսակցության խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն ասել է. «Բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ շարունակվում են: Այդ բանակցությունների վերջնական նպատակը ևս ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Մենք չենք ցանկանում մեր գործողություններով թաղել բանակցային գործընթացը: Եվ հետո ինչո՞ւ եք այդքան վստահ, որ օրինագիծը քվեարկության կդրվի: Գուցե այն կրկին հետաձգվի»,-ասել է Մելիքյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---