Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է ԵՄ-ի արձագանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին

Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է ԵՄ-ի արձագանքը պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքի հետ (նստավայրը` Թբիլիսի): Նա նշել է, որ անհրաժեշտ է ավելի դինամիկ դարձնել խորհրդարանների միջեւ համագործակցությունըª խորհրդարանական դիվանագիտության ճկուն լծակներն առավել արդյունավետ կիրառելու համար£ Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ Էստոնիան դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար արդեն հանել է վիզային ռեժիմը` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ընդհանուր բանակցություններըª վիզային ռեժիմի դյուրացման շուրջ:

Անդրադառնալով «Արեւելյան գործընկերությանն» ու կարեւորելով գործընկերության ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափը` տիկին Զոհրաբյանը նշեց, որ, ցավոք, խաղի կանոնները «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ համագործակցությունից եւ ընդգծեց Ալիեւի օրերս արած հայտարարությունըª Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ£ Հանձնաժողովի նախագահը տարակուսանք հայտնեց, որ ԵՄ-ն շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին£ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին£ Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հակամարտության հարցը, որի համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորեց ԼՂ-ում ԵՄ-ի կողմից հումանիտար ծրագրերի իրականացումը, նշելով, որ չճանաչված լինելը Արցախի ժողովրդին չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից£ Տիկին Զոհրաբյանը ընդգծեց, որ միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցների համաձայնª մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը ավելի բարձր ցուցանիշներ ունի, քան տարածաշրջանի շատ երկրներ, հաղորդումն է ԱԺ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---