Գագիկ Մելիքյան. Հայաստանի իշխող կոալիցիայում համերաշխություն է տիրում

Գագիկ Մելիքյան. Հայաստանի իշխող կոալիցիայում համերաշխություն է տիրում

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող կոալիցիայում համերաշխություն է տիրում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, ներքաղաքական դաշտում իրադարձությունները բնականոն կերպով են զարգանում: «Կոալիցիոն ուժերի միջև տարաձայնություններ չկան, իսկ ներքաղաքական մրցակցությանը կուսակցությունների միջև պետք է նորմալ վերաբերվել»,-ասել է Մելիքյանը:

Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ քաղաքական իրավիճակից բացի, հանրապետությունում լարված է նաև տնտեսական վիճակը: «Եթե իշխանությունները արդյունավետ միջոցներ չձեռնարկեն լարվածությունը հաղթահարելու համար, նրանց դժվար կլինի ապահովել ընտրողների անհրաժեշտ քանակը»,-ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---