Արտակ Զաքարյան. Ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքական պաշարները ղարաբաղյան հակամարտությունում սպառվել են

Արտակ Զաքարյան. Ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքական պաշարները ղարաբաղյան հակամարտությունում սպառվել են

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը բավական ակտիվ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը` ամփոփելով 2010-ին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության արդյունքները: Այդ առումով նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության համար կարևոր իրադարձություններն արձանագրվել են Մուսկոկայում, Աստրախանում և Աստանայում, որտեղ նշվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի իրավահավասար սկզբունքների հիման վրա: Միաժամանակ Զաքարյանը նշել է, որ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները և Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հրադադարի խախտումը չեն կարող ազդել Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշման վրա ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեջ:

«Երևում է`Ադրբեջանի քաղաքական պաշարները ղարաբաղյան հակամարտությունում սպառվել են, այսինքն կամ Բաքուն համաձայնվում է, որպեսզի հակամարտությունը սառեցվի, կամ դիմում է ռազմական գործողությունների»,- ասել է Զաքարյանը և հավելել, որ երկու տարբերակները շահավետ չեն Ադրբեջանի համար: Արտակ Զաքարյանը նաև նշել է, որ մոտ ապագայում շատ բարդ կլինի ներկայացնել Բաքվի հետագա գործողություններն այս հարցում: «Ադրբեջանական քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, իսկ այդ երկրի ապագա սերունդը պետք է Ղարաբաղն ընդունի որպես հարևան պետություն»,- ասել է ՀՀԿ անդամը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---