Հայ խաղաղապահները ևս մեկ տարի կմնան Աֆղանստանում

Հայ խաղաղապահները ևս մեկ տարի կմնան Աֆղանստանում

PanARMENIAN.Net - Աֆղանստանում հայ խաղաղապահների տեղակայման ժամկետը կերկարացվի ևս 12 ամսով: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում: Ինչպես հայտարարել է Սեյրան Օհանյանը, Հայաստանը մտադիր է նաև ավելացնել իր խաղաղապահների թվքանակը՝ հասցնելով այն 40 մինչև 45-ի:

Հայ խաղաղապահների զորակազմը մասնակցում է Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների գերմանական զորակազմի կազմում և ենթարկվում է ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայ խաղաղապահների խնդիրը Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---