Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային20 դեկտեմբերի 2010 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ինընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային: Նախագահը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը Երևան և Ստեփանակերտ, որը նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների և տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարևոր է: «Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուրմոտեցում, իվերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եվ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության, անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաև Լեռնային Ղարաբաղ այցելության կարևորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի: «Ես օգտակար տեղեկություններստացաևտեղում տեսա ու զգացիիրավիճակը: Այդամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին»,- ասել է Տոմաշ Պորեբան` նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկելով նաև Հայաստանի և Եվրոպական կառույցների միջև համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |