Էդուարդ Շարմազանով. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի միակ լուծումն է 8 փետրվարի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հիմնախնդրի միակ արդարացի լուծումը կա՛մ 1991թ. հանրաքվեի արդյունքների ընդունումն է, կա՛մ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, ՀՀ Ազգային Ժողովում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Արցախը երբեք որևէ առնչություն չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ այս հարցին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ սպառիչ և վերջնական պատասխան է տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում Շարմազանովն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի` Կիպրոս կատարած այցի արդյունքներին և Հարավային Սուդանի անկախության մասին հանրաքվեին` առանձնապես նշելով Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված հռչակագիրը, ըստ որի Կիպրոսն իր զինակցությունն է հայտնում Հայաստանի արտաքին նախաձեռնություններին և Հայաստան-Թուրքիա գործընթացի ձախողման պատասխանատվությունը դնում Թուրքիայի վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման երեք հայտնի սկզբունքների մեջ շեշտը դնում է ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |