Քաղաքագետ. Հայ պատգամավորները կարող են կանխել Լիտվայի խորհրդարանի կողմից Ղարաբաղի մասին բանաձևի ընդունումը

Քաղաքագետ. Հայ պատգամավորները կարող են կանխել Լիտվայի խորհրդարանի կողմից Ղարաբաղի մասին բանաձևի ընդունումը

PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին Լիտվայի խորհրդարան ներկայացված բանաձևը հայկական կողմի համար պարունակում է անբարենպաստ կետեր: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, բանաձևը, որն ամենայն հավանականությամբ, քննարկվելու է լիտվական խորհրդարանում այս տարվա մարտին, հիմնվում է Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի անցյալ տարվա բանաձևի վրա, որը Հայաստանում առաջացրել էր դժգոհությունների ալիք:

«Նման բանաձևերն անմիջականորեն չեն ազդում ղարաբաղյան հակամարտության վրա, բայց բացասական ֆոն են ստեղծում կարգավորման խաղաղ գործընթացի շուրջ»,- ասել է նա: Այդ բանաձևի ընդունումը թույլ չտալու համար ավելի ճիշտ կլինի, եթե Հայաստանի խորհրդարանը Վիլնյուս պատվիրակություն ուղարկի և լուծի այդ խնդիրը խորհրդարանական դիվանագիտության միջոցով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---