Հայկական ընդդիմությունը լրջորեն պատրաստվում է մարտի 17-ին նշանակված հանրահավաքին

Հայկական ընդդիմությունը լրջորեն պատրաստվում է մարտի 17-ին նշանակված հանրահավաքին

PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմությունը վստահ է, որ մարտի 1-ին Երևանում կայացած ցույցը համաժողովրդական էր: «Հանրահավաքը, որին 50-60 հազար մարդ էր մասնակցում, ցույց տվեց, որ մեր շարժումը ճիշտ ուղու վրա է և նոր թափ է հավաքելու»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` ավելացնելով, որ մարտի 17-ին նշանակված ՀԱԿ հանրահավաքը պատշաճ մակարդակով կկայանա:

Խոսելով մարտի 1-ին ոստիկանության աշխատակիցների գործողությունների մասին` Զուրաբյանը հայտնել է, որ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը զբաղված էր ոչ թե հասարակական կարգի պահպանմամբ, այլ քաղաքականությամբ:

Մեկնաբանելով ցույցի ժամանակ ներկայացված ՀԱԿ ծավալուն հայտարարությունը, որում Կոնգրեսը Հայաստանի ղեկավարությանը մանրամասն ներկայացրել է մի շարք պահանջներ, Զուրաբյանը հայտնել է, որ այդ հայտարարության մեջ ՀԱԿ-ը միավորել է հանրության պահանջները:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման մասին լուրերին` Լևոն Զուրաբյանն ասել է, որ այդ հարցն արհեստական կերպով փաթաթվում է հանրության վզին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---