Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ, հայտարարում է ընդդիմությունը

Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ, հայտարարում է ընդդիմությունը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդն ինքը կորոշի՝ գնալ դեպի Ազատության հրապարակ, թե ոչ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ընդդիմությունը մտադիր է հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում:

Ըստ նրա, դեռ մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե հանրահավաքները վերածվելու են ֆորումների, որտեղ որոշումներ կկայացվեն և կյանքի կկոչվեն:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Ոստիկանությունն արդեն փակել է դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը, որտեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անցկացնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցում է շուրջ 10 հազար մարդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---