ՀՅԴ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ետ կանչել Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը24 մարտի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է մինչև ապրիլի 24-ը ետ կանչի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Հայաստանը չպետք է հապաղի այդ հարցում, քանի որ այդ փաստաթղթերը հնարավորություն են տալիս Թուրքիային միջամտել ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: «Ապրիլի 24-ի շեմին թուրքական կառավարությունը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ՝ թույլ չտալու համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, իսկ հայկական կողմը ոչ մի բան չի ձեռնարկում այդ ուղղությամբ: ՀՀ նախագահը, հայտարարելով Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, չի նշել այն ժամկետը, թե երբ է Հայաստանը ետ կանչելու իր ստորագրությունը: Մենք գտնում ենք, որ այդ ժամանակն արդեն եկել է և այժմ հարկավոր է վերջնականապես դադարեցնել այդ գործընթացը»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, հունիսի 12-ին կայանալիք խորհդարանական ընտրությունները Թուրքիայում ոչ մի ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական գործընթացի վրա, և ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունները հազիվ թե առաջին պլան դուրս գան: «Քանի դեռ Հայաստանը ետ չի կանչել իր ստորագրությունը, հայ-թուրքական գործընթացի միջնորդներн Արձանագրությունները վավերացնելու հույս ունեն»,-ասել է Մանոյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |