«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ օրերս կարող է դադարեցնել հացադո՞ւլը29 մարտի 2011 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Տարբեր դպրոցների աշակերտների պատվիրակությունն այցելեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրան կոչ արեց դադարեցնել հացադուլը: «Մոտ օրերս, միգուցե և վաղը ես կկարողանամ ավելի լիարժեք պատասխան տալ ձեր հարցին»,- հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաներին այցի համար և նշեց, որ իր ակցիան սկսել է իշխանությունների, ընդդիմության, հանրության ուշադրությունը երկրում տիրող իրավիճակի վրա սևեռելու նպատակով: «Ժառանգության» առաջնորդը երեխաներին կոչ արեց իրենց երկրի իսկական քաղաքացի լինել և հիշել, որ իրենք մարմնավորում են Հայաստանի ապագան: Նախքան հանդիպումը երեխաները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին երգեցին Հայաստանի օրհներգը, այնուհետև կուսակցության ղեկավարը ձեռքով ողջունեց բոլոր երեխաներին: Հարկ է նշել նաև այս հանդիպման ընդհանուր մթնոլորտը. մինչ երեխաները համոզում էին Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, նրանց կողքին մյուս երեխաները շարունակում էին բարձր երաժշտության տակ զվարճանալ խաղահրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Իր ակցիան Հովհաննիսյանն անվանել է «Ծոմ ազատության»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» |