Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիա այցելության ժամանակ զգացել է հայ համայնքի նկատմամբ լավ վերաբերմունքը31 մարտի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու առումով: ԱԺ նախագահը նշեց, որ Շվեյցարիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ զգացել է, թե ինչքան լավ են տրամադրված Շվեյցարիայի իշխանությունները հայկական համայնքի եւ ընհանրապես հայ ժողովրդի նկատմամբ: Շվեյցարիայի Համադաշնության նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին սերտացել են, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակով տարբեր փոխայցելությունները, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը: Նրա խոսքերով` Երեւանում դեսպանատուն բացելը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու` Շվեյցարիայի ցանկության մասին: Շվեյցարիայի Նախագահը նշեց, որ իրենք Հայաստանում իրականացնում են ծրագրեր տարբեր ոլորտներում եւ այսուհետ եւս մտադիր են շարունակել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դեռ կառավարությունում աշխատած տարիներից է ծանոթ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին` նաեւ համակարգելով դրանք: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականություն. ակտիվ քայլեր են կատարվում բարեփոխումների իրականացման, մեր երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվում եվրոպական կառույցների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի հետ: Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան շնորհակալ է Հայաստանին` հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացում իրեն միջնորդի դեր վստահելու համար: Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական մեծ համարձակություն դրսեւորեցին` նախաձեռնելով եւ ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարելով Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում` բարձր գնահատեց այդ երկրի ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշելով, որ ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի անդամներն ակտիվորեն համագործակցում են իրենց շվեյցարացի գործընկերների հետ` ԱԺ նախագահն ընդգծեց շվեյցարական խորհրդարանի հետ կապերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այսօր առավել քան երբեւէ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության դերը: Շվեյցարիայի Նախագահը համակարծիք էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ` կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին` իրականացնելով միջնորդական գործունեություն տարբեր երկրների միջեւ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |