ՀՀ ԱԳ նախարար. Բաքուն խեղաթյուրում է Ղարաբաղում իրադրության մասին ԵԱՀԿ առաքելության զեկույցը

ՀՀ ԱԳ նախարար. Բաքուն խեղաթյուրում է Ղարաբաղում իրադրության մասին ԵԱՀԿ առաքելության զեկույցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին: Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:

Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին շփման գծում միջադեպերի կանխարգելման և հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---