Հայ քաղաքագետները չեն հավատում, որ «Օրինաց երկիրը» կմտնի ապագա խորհրդարանի կազմի մեջ

PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետներ Սուրեն Սուրենյանցի և Երվանդ Բոզոյանի կարծիքով կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը չի մտնելու ապագա ԱԺ կազմի մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում մամլո ասուլիսում: «Նույնիսկ ընտրությունների ամբողջական կեղծման դեպքում, նույնիսկ եթե երկրում թողնեն միայն Արթուր Բաղդասարյանի ազգականներին, ես չեմ տեսնում «Օրինաց երկիրը» ապագա խորհրդարանի կազմում»,- հումորով նշել է Սուրենյանցը: Նրա կարծիքով, ապագա խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են լինելու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Նրա խոսքերով, խորհրդարանի կազմի մեջ մտնելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը:

Երվանդ Բոզոյանը համաձայնվել է գործընկերոջ կարծիքի հետ և հավելել, որ «Ժառանգություն» կուսակցությունը ևս խորհրդարան մտնելու շանսեր ունի: Նրա կարծիքով, դա «Ժառանգությանը» կհաջողվի միայն այն դեպքում, եթե նա կարողանա այլ ընդդիմադիր ուժերի հետ ստեղծել նոր քաղաքական ուժ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---