Գագիկ Մելիքյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությունը կծառայի պետության ամրապնդմանը16 մայիսի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ողջունել է հնարավոր քաղաքական երկխոսությունը իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև: Ըստ նրա, հնարավոր երկխոսությունը կնպաստի պետության ամրապնդմանը: Նա նաև հավելել է, որ երկխոսության պատրաստակամությունը ողջունել է նաև միջազգային հանրությունը: Մելիքյանը նշել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում լարված իրավիճակ էր առաջացել, իսկ ընդդիմությունը, չճանաչելով ընտրության արդյունքները, գնաց ապօրինի և հակասահմանադրական քայլերի: Այս առնչությամբ նա ընդգծեց հաջորդ տարիներին նախագահ Սարգսյանի ձեռնարկած քայլերը, մասնավորապես, կարևոր արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրների քննարկումն ընդդիմադիր ուժերի հետ, ինչը թույլ տվեց նվազեցնել լարվածությունն երկրում: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա, ըստ Մելիքյանի, այդ երկխոսությանը բացասաբար կվերաբերվեն այն ուժերը, որոնք մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |