Գագիկ Մելիքյանն ողջունում է մայիսի 28-ի կապակցությամբ բանտարկյալներին ազատ արձակելու մտադրությունը16 մայիսի 2011 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը ողջունում է մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ բանտարկյալների ազատ արձակումը: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ցանկալի է, որ նրանք ազատ արձակվեն մայիսի 28-ին` տոնի օրը»,- նշել է նա: Մելիքյանն ընդգծել է, որ ազատ արձակելու խնդիրը զուտ իրավական է, և հույս է հայտնել, որ քաղաքական շրջահայացությունը կգերակայի, և մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ նախագահ Սարգսյանի կարգադրությունների շնորհիվ իրավական հիմքեր կստեղծվեն այդ իրադարձությունների գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար: Ընդ որում, պատգամավորն ավելացրել է, որ մարտի դեպքերի գործով դատապարտվածներին ազատ արձակելու համար օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա: Նրա խոսքով, նման իրավական հիմք կարող են դառնալ ներման մասին դիմումները, համաներումը կամ որևէ այլ բան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |