Հայաստանն ապագայում պետք է իրականացնի փախստականների և ոչ քաղաքացիների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության հրավերով` մասնակցելու 2011 թվականի մայիսի 17-ին Երևանում կայանալիք դոնորների միջազգային համաժողովի աշխատանքներին:

Գերագույն հանձնակատարը նշեց, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի և անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաների անդամ, պետք է հետագայում ևս շարունակի ապահովել նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը: Այս առումով նա կարևորեց այս տարվա վերջում ՄԱԿ-ի կողմից Ժնևում կազմակերպվելիք նախարարական համաժողովը, որը նվիրված կլինի նշված կոնվենցիաների հոբելյաններին և հնարավորություն կընձեռի անդամ պետություններին` ամփոփելով այս ոլորտում կատարված աշխատանքները, ձեռնարկել նոր քայլեր:

Արման Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես անդրադառնալով հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

Զրույցի ավարտին պարոն Գուտերեշն անդրադարձավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ուշադրության կենտրոնում գտնվող` աշխարհի մի շարք թեժ կետերի խնդիրներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---