Մանվել Սարգսյան. Որքան երկար Ղարաբաղի խնդիրը չլուծված մնա, այնքան մեծ կլինի պատերազմի հավանականությունը

Մանվել Սարգսյան. Որքան երկար Ղարաբաղի խնդիրը չլուծված մնա, այնքան մեծ կլինի պատերազմի հավանականությունը

PanARMENIAN.Net - Որքան երկար ղարաբաղյան խնդիրը մնա չլուծված, այնքան մեծ կլինի ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այդ մասին Երևանում «Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանում և միջազգային հարթակում. նոր իրավիճակ, հին մոտեցումներ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Փորձագետի խոսքերով, Հայաստանը և Ղարաբաղը լիովին վստահել են Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում և այդ ուղղությամբ ազգային քաղաքականություն չեն իրականացնում:

«Այսօր պարզ է մի բան` Ադրբեջանը համաձայն չէ այսօրվա իրողությունների հետ և կարծում է, որ կորցրել է իր երկրի մի մասը և ցանկանում է վերադարձնել այն: Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումով նրա ներկա քաղաքականությունն ամբողջությամբ փլուզվելու է»,- հայտարարել է փորձագետը:

Մանվել Սարգսյանը հատկապես վտանգավոր է համարում այն, որ այսօր միջազգային հանրությունը չի կարող ստիպել Ադրբեջանին զերծ մնալ ռազմական գործողություններ սկսելուց:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---