Համաներմանն ընդառաջ ԱԺ-ն քվեարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օգտին

Համաներմանն ընդառաջ ԱԺ-ն քվեարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օգտին

PanARMENIAN.Net - Համաներմանն ընդառաջ ՀՀ ԱԺ-ն քննարկեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացնելով նախագիծը ՀՀ ԱԺ-ում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է օրենսգրքի 35 հոդվածը, որը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, լրամշակել նոր պարբերությամբ:

«Առաջարկում ենք փոփոխություն, համաձայն որի գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել հանցագործության պատճառված վնասը կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի վերաբերյալ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է ընդունված կարգով»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքով, սա պայմանավորված է նրանով, որ նախկին համաներման ժամանակ հակացուցումներ էին ներկայացվել եղած օրենքի և արդեն դատապարտված անձանց վերաբերյալ:

Քննարկումներից հետո պատգամավորները հավանության արժանացրեցին ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---