Վիրահայերը չեզոք դիրքորոշում ունեն և չեն շտապում սատարել ընդդիմությանը24 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացող վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա հայ համայնքը չեզոք դիրք է գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը: Թորոսյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը նա դիտարկում է Ջավախքից զատ: «Վրաստանի հայ համայնքը բավականին իներտ է, քանի որ ընդդիմությունը չի խոստանում լուծել նրանց խնդիրները, մասնավորապես, լուծել հայ եկեղեցու կարգավիճակի, վրաց հանրությանը հայերի ինտեգրման հարցերը: Այդ պայմաններում Վրաստանի հայերի չեզոք դիրքորոշումն արդարացված է: Ջավախահայերը ևս չեզոք են, քանի որ հետխորհրդային շրջանում ոչ մի ընդդիմադիր ուժ չի զբաղվել ջավախահայերի հարցերով իշխանության գալուց հետո»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վրաստանի հայ բնակչության համար միևնույն է, թե որ ուժերն իշխանության կգան, եթե այդ ուժերը մտադիր են լուծել նրանց խնդիրները: Թորոսյանը հայտնել է նաև, որ չնայած ճանապարհաշինությանն ու տարածաշրջանի գազաֆիկացմանը, Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն է մնում գործազրկությունը և հայոց լեզվի հարցը: Բացի այդ, տեղական իշխանությունները մշտապես վերահսկում են հայ ակտիվիստների գործողությունները, զանգվածային ձերբակալություններ կատարում երիտասարդների շրջանում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |