Ջոնի Մելիքյան. Ջավախքն այժմ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար25 մայիսի 2011 - 08:29 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամերի կանխման միջազգային խումբը (International Crisis Group - ICG) մայիսի 23-ին հրապարակել է Ջավախքի խնդիրներին նվիրված իր հերթական զեկույցը` «Վրաստան. Ջավախք շրջանի ինտեգրման մարտահրավերները»: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ջոնի Մելիքյանը նշել է, որ ICG զեկույցը նվիրված է միայն Ջավախքին, ի տարբերություն նախորդի, որը վերաբերում էր Վրաստանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված շրջաններին: Նրա խոսքով` զեկույցում նշվում է, որ Ջավախքում իրադրությունը քիչ, թե շատ կայուն է, և շրջանն այժմ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի տարածքային ամբողջականության համար: Ընդ որում` ICG փորձագետները պաշտոնական Թբիլիսիին խորհուրդ են տալիս ուշադրությունը սևեռել շրջանի խնդիրների, մասնավորապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա: Եվս մեկ ոչ պակաս կարևոր նորամուծություն է Վրաստանի իշխանություններին ուղղված խորհրդատվությունը` վավերացնել Ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, որը Վրաստանը ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել: Նա ավելացրել է նաև, որ մեկնաբանելով Ջավախքի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, փորձագետներն ընդգծում են Երևանի կայունացնող դերն այդ շրջանում: Ինչ վերաբերում է զեկույցի չլուսավորված հարցերին, ապա, Մելիքյանի խոսքով, դրանցից մեկը ինչպես ընդհանրապես Վրաստանում, այնպես էլ, մասնավորապես, Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու խնդիրների հիշատակման բացակայությունն է: Զեկույցում բավականաչափ չեն լուսավորվում Ջավախքի հայ ակտիվիստների խնդիրները, թեև զեկույցի հեղինակներն անդրադարձել են իշխանությունների կողմից դատապարտված հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործին: Բավականաչափ լուսավորված չէ նաև շրջանում ոստիկանության ընդգծված ներկայությունն ու նրա ազդեցությունը ներքին քաղաքական գործընթացների վրա: Ինչ վերաբերում է զեկույցին պաշտոնական Թբիլիսիի արձագանքին, ապա, Մելիքյանի կարծիքով, վրացական իշխանություններն այն պատշաճ կերպով կընդունեն, քանի որ զեկույցում միայն հաստատվում են փաստեր, վերլուծվում է իրադրությունն այդ շրջանում և խորհրդատվություններ են տրվում առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |