Խորհրդարանի խոսնակ. Ղարաբաղի ժողովրդի հանդեպ ոտնձգությունն անպատիժ չի մնա 10 հունիսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում աստիճանաբար պարզ է դառնում, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն իր ճակատագրի տնօրենն է, և նրա ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: Այդ մասին ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Ագրահամյանը: «Հայկական կողմը միշտ հայտարարել է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, բայց դա չի նշանակում, որ Արցախի ժողովրդի դեմ ցանկացած ոտնձգություն անպատասխան կմնա: Ղարաբաղյան հակամարության հարցում Հայաստանը երբեք չի անտեսի Արցախի ժողովրդի կարծիքը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Արցախի Հանրապետությունն իր գոյության տարիներին հասցրել է ապացուցել, որ այն ավելի ժողովրդավարական պետություն է, քան մեր տարածաշրջանի որոշ երկրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանի խոսքերով, միջազգային հանրությունն ավելի շատ է հասկանում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |