ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքների հետ միասին որոշել է վերսկսել նաև ՀՀ իշխանությունների հետ երկխոսությունը 30 սեպտեմբերի 2011 - 20:40 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, և իշխանություններին առաջադրել է նույն 8 պահանջները, որոնք առաջադրել էր նաև նախորդ հանրահավաքի ժամանակ: «ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին»: Ընդ որում, նա նկատել է. «Մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»: Տեր-Պետրոսյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է իրենց նամակով և խնդրել իր ձերբակալությունն արգելք չհամարել երկխոսության համար: ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է, որ իրենք մտադիր են վաղվանից շուրջօրյա հանրահավաքների հետ մեկտեղ վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի պատասխանատու: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա հանրահավաքները»,- նշել է նա: ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից երկաթյա կարգապահություն է պահանջվում` հայտնելով ցանկացած ինքնագործունեության անթույլատրելիության մասին: Նա կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չբախվել Ոստիկանության հետ, ինչպես նաև հայտնել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց արգելվում է գալ հրապարակ: Հրապարակում կարգապահությանը հետևելու են հասարակական կարքադրիչները, ինչպես նաև կձևավորվի Լևոն Զուրաբյանից, Դավիթ Շահնազարյանից, Դավիթ Մաթևոսյանից և Ավետիս Առաքելյանից կազմված խումբ, որը անհրաժեշտության դեպքում հրապարակում բանակցություններ կվարի Ոստիկանության ներկայացուցիչների հետ: «Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը: Նա և Կոնգրեսի մյուս առաջնորդները սկսել են վստահեցնել ցուցարարներին, որ նրանք նման ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն և չպետք է վախենան Ոստիկանությունից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |