Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ եկեղեցուն 6 հոկտեմբերի 2011 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգևոր կենտրոն, գոհունակություն հայտնեց երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ամենաբարձր մակարդակի վրա ձևավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում և համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում: Հայոց Հայրապետն ընդգծեց նաև Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ և հույսով կարողացան իրենց հոգևոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայում: Ֆրանսիայի նախագահն իր հերթին ուրախություն հայտնեց հանդիպման համար և ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել` վկայելու երկու երկրների բարեկամությունը: Ընդգծելով Հայ եկեղեցու և նրա հովվապետերի դերը հայ ազգի ինքնության ու միասնության պահպանման գործում` Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին և հաջողություններ մաղթեց կարևոր այդ առաքելության իրագործման մեջ: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Մայր Տաճար, եղան տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվեցին Հայ եկեղեցու և հայ ժողովրդի նվիրական սրբությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |