ՀԱԿ-ը հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահի հրաժարականի իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր է ընդունել

ՀԱԿ-ը հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահի հրաժարականի իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր է ընդունել

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիրը, որը ցուցարարների քվեարկությանն է առաջադրվել և միաձայն ընդունվել:

Զուրաբյանի խոսքով` 9 կետից բաղկացած այդ հռչակագիրը կօգնի Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմից հանդես եկող քաղաքական ուժերի և քաղաքացիների միավորմանը և ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա: Հռչակագրում պնդում կա, որ Սարգսյանը ծանր հանցանքներ է գործել, որոնք ՀՀ Սահմանադրության համաձայն պատճառ են հանդիսանում նախագահի հրաժարականի համար: Այդպիսի խախտումների թվում Զուրաբյանը նշել է ընտրական օրենսդրության խախտումը, երբ Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում 2008թ. ընտրությունների ժամանակ, խախտումներն ու կեղծումներն ընտրությունների ժամանակ և վարչարարական ու քրեա-օլիգարխիկ ռեսուրսների օգտագործումը:

Նա հավելել է նաև, որ նախագահ ընտրվելուց հետո Սարգսյանը խախտել է իշխանության ճյուղերի բաժանման սկզբունքը, մասնավորապես` օգտագործելով դատական իշխանությունը կոնգրեսի ակտիվիստներին հետապնդելու համար:

8  25.11.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---