ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՆԱՂԿԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել չարդարացված մեծ հույսեր չկապել Ժնեւում ընթացող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպման հետ: Ինչպես նա հայտարարել է «Մեդիամաքս» գործակալությանը, այսօր նախագահները, ամենայն հավանականությամբ, միայն կարծիքներ կփոխանակեն, եւ լուրջ բանակցություններ չեն վարի: «Գլխավոր հարցը, որի պատասխանը մենք կցանկանայինք ստանալ, հետեւյալն է. պատրա՞ստ է արդյոք Իլհամ Ալիեւը բանակցությունները վերսկսել այն կետից, որի վրա դրանք ընդհատվել էին: Մյուս կողմից, սա Իլհամ Ալիեւի առաջին նման հանդիպումն է, եւ նա կարող է վաղաժամ համարել միանշանակ պատասխան տալը», - ասել է Վ.Օսկանյանը: Նա գերադասել է չխոսել հայկական կողմի քայլերի մասին, եթե Ի.Ալիեւը, այնուհանդերձ, որոշի բանակցային գործընթացը սկսել «զրոյից»: «Կարծում եմ, եզրակացությունները հնարավոր կլինի անել նախագահների այսօրվա հանդիպումից հետո», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նշենք, որ ժնեւյան «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի հանդիպման առաջին մի քանի րոպեներին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---