ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼ Է ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ 8 դեկտեմբերի 2003 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Երեկ` Սպիտակի երկրաշարժի 15-րդ տարելիցի օրը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Սպիակ, որտեղ ծաղիկներ է դրել ավերիչ աղետի զոհերի հուշահամալիրին: Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհ դարձան շուրջ 4000 սպիտակցիներ, ավերվեց ավելի քան 5 հազար տուն: Ռ.Քոչարյանը շրջել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերականգնված քաղաքի կենտրոնով, որտեղ վերջին տարիներին կառուցվել է շուրջ 1800 բնակարան: Նախագահին ուղեկցում էին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Լրագրողների հետ զրույցում հայտնի երգիչը նշել է, որ Հայաստանի հետ իրեն շատ բան է կապում: «Ես հիացած եմ այն բանով, որ հայ ժողովուրդը, ողբերգական ուղի անցնելով, չի խոնարհվել դժվարությունների բեռի տակ»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |