ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 60 ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՆԵՐԻ

PanARMENIAN.Net - Տարեսկզբից, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության /ԱԴԾ/ Սահմանապահ վարչության զինծառայողները ձերբակալել են ՀՀ պետական սահմանը խախտած 60 մարդ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարյովը, նրանցից 55-ը ձերբակալվել են «Զվարթնոց» օդանավակայանի անցակետերում եւ Իրանի հետ սահմանում գտնվող Կարչեւան անցակետում: Եվս 5 մարդ ձերբակալվել է Թուրքիայի սահմանն անցնելու փորձ կատարելիս: Մասնավորապես, երկու օր առաջ ռուս սահմանապահները ձերբակալել են փշալարային արգելապատնեշը անցնելու եւ Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարած մի մարդու: Ձերբակալվածի հարցաքննությունն արդյունք չի տվել` նրա հոգեկան խանգարվածության պատճառով, ասել է Բոնդարյովը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---