ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԴՐՎԵԼ 35 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Վերջին երեք տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսություն Է ներդրվել է 35 մլն դոլար: Այդ մասին այսօր Երեւանում բացված Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովի ժամանակ հաղորդել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրա խոսքերով, այդ գումարից 25 մլն դոլար ներգրավվել է օտարերկրյա ներդնողների կողմից, 5 մլն դոլար ներդրել են Հայաստանի ձեռներեցները եւ նույնքան` տեղի գործարարները: Ներդրողների մեծ մասը ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Բելգիայի մեր հայրենակիցներն են, ասել է Ա.Դանիելյանը: Նրա խոսքերով ներդրումներն ուղղորդվել են ռազմական գործողությունների հետեւանքով փլուզված տնտեսության վերականգնմանը եւ նրա մասնավոր հատվածի զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ ԼՂՀ տնտեսությունը զարգանում է դժվար պայմաններում, ինչը կապված է միջազգային հանրության կողմից հանրապետության չճանաչման գործոնի հետ: Ներկայումս հանրապետությունում իրականացվում է փոքր ՀԷԿ-երի շինարարության, ջրամատակարարման համակարգի վերականգնման, խաղողագործության զարգացման, հանքային պաշարների օգտագործման նպատակով ներդրումների ներգրավման համալիր ծրագիր: Այդ ծրագրերի իրականացման հետ կապված` մոտակա տարիներին սպասվում է լրացուցիչ 15 մլն դոլարի ներդրում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---