ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորպես, ասվում է.«Հայաստանի ժողովուրդը կատարել է իր հստակ ընտրությունը` իրավական ժողովրդավարական պետության կառուցման օգտին: Եվ այսօր կարող է հպարտանալ այն հաջողություններով, որոնց հասել է այդ ճանապարհին: Ռուսաստանում բարձր են գնահատում ժամանակի փորձությանը դիմացած բարեկամության եւ վստահության ավանդույթները: Համոզված եմ, որ բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը կծառայի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, կայունության ամրապնդմանը Կովկասում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---