Մանվել Եղիազարյան. Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա 8 մայիսի 2012 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա, ինչն այսօր չկա, հայտարարել է կամավորականների «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Այդ օրը պետք է շքերթների օր լինի, համաժողովրդական, համահայկական տոն, որպեսզի մարդիկ անհամբեր սպասեն այդ օրվան»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրման նշանակությանը Արցախյան պատերազմում, ապա, ըստ Եղիազարյանի, դա «խթան հանդիսացավ մեր հաղթանակների համար»: «Կարևորն այն է, որ հակառակորդը խուճապի մեջ ընկավ, իսկ մենք ավելի վստահ դարձանք»,-նշեց նա: Լրագրողի այն հարցին, թե արդյոք այսօր հայտնի են Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցները, Եղիազարյանը հեգնանքով նշել է, որ ըստ իր տեղեկությունների, քաղաքի ազատագրմանը մասնակցել է 1500 մարդ, սակայն պարգևներ են ստացել 3000-ը: 1992թ. մայիսի 8-9 իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ ազատագրվեց Շուշի քաղաքը: Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը: Գործողությունը ղեկավարում էր լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |