Հոգևորականը դատապարտում է և համասեռամոլներին, և մասնակիցներին

Հոգևորականը դատապարտում է և համասեռամոլներին, և մասնակիցներին

PanARMENIAN.Net - DIY ակումբում տեղի ունեցած անկարգությունները դատապարտում է հոգևորականը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հոգևորականը, ով ներկայացել է բուհերի հոգևոր առաջնորդ, ասաց, որ դատապարտում է համասեռամոլությունը, բայց նաև դատապարտում է երիտասարդների կողմից նման վարքագիծը: Ավելի ուշ կգա մեկ այլ հոգևորական, և կզրուցի հավաքվածների հետ:

Փաբի սեփականատերը` Ծոմակն էլ իր հերթին հավելել է, որ «Բազմազանության» շքերթի հակառակորդներին սպասում էր ժամը 19.00-ին, և պատրաստվում էր ոստիկանություն կանչել, սակայն նրանք եկել են 21.00-ին: Այն երիտասարդները ովքեր դեմ «Բազմազանության» շքերթին և ընդհանրապես վերջերս պայթեցված DIY ակումբի գործունեությանը, ակումբի արջև մեծ պաստառ էին բերել և փակել մուտքը, ջարդել փաբում մնացած շշերը: Պաստառի վրա գրված էր. «Լույս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»:

Ավելի ուշ ոստիկանությունը ցրեց անկարգություն անողներին, սպառնալով մյուս անգամ նրանց բաժանմունք տանել:

18  21.05.12 - "Բազմազանության" շքերթ Երևանում
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---