Հայկական գամփռը կմասնակցի Թբիլիսիի տոհմային շների ցուցահանդեսին![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել չորսամյա Գոնչ անունով ահռելի գամփռի և Արփի Վանա կատվի հետ: Նա հայտնեց, որ Հայկական գամփռը կներկայացվի մայիսի 27-ին Թբիլիսիում կայանալիք տոհմային շների միջազգային ցուցահանդեսին:Վիոլետա Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանը ցուցահանդեսին ներկայացնելու է 12 տարբեր ցեղատեսակի շներ, այդ թվում գամփռ, գերմանական հովվաշներ, կանարական և այլ տեսակի շներ: «Առաջին անգամ Հայկական գելխեղդ գամփռը կներկայանա Հայաստանից դուրս, դատելու են եվրոպացի դատավորները: Մասնակիցներ կլինեն Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից»,-ասաց նա: Կինոլոգների միության նախագահը կարևորեց նմանատիպ ցուցադրությունները` նշելով, որ դրանց ընացքում շները որակավորվում են, միջազգային դատավորների կողմից արժանանում գնահատականների և կոչումների: Նմանատիպ ցուցահանդես այս տարի արդեն չորրորրդ անգամն է անցկացվում։ Հոկտեմբերի 14-ին ցուցահանդես կկազմակերպվի նաև Հայաստանում։ Վիոլետա Գաբրիելյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ Գերմանիայից դատավոր են հրավիրել ցուցահանդեսը գնահատելու համար. «Հատուկ ենք հենց Գերմանիայից ընտրել։ Դրա մեջ խորը իմաստ կա, քանի որ նախկինում գերմանացիներն այդ հարցում թուրքերին էին սատարում: Մեծ Բրիտանիայից մասնագետ է եղել մեզ մոտ և հիացած է հայկական գամփռով: Ցուցահանդեսից հետո պատրաստվում ենք հրատարակել հոդված այն մասին, որ նախկինում թուրքերին սատարող Գերմանաիայի և Անգլիայի մասնագետները ցնցված են մեր հայկական գամփռով»,–ասաց նա: 2011 թվականի ապրիլի 27-ին Կինոլոգների միջազգային միությունը շան գամփռ ցեղատեսակը ճանաչել է՝ Հայկական գելխեղդ՝ գամփռ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |