ԱՊՀ միջազգային իրավաբանական համաժողովի նպատակներից մեկը մասնակիցների միջև կապեր հաստատելն է![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ անցնում է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային համաժողովը, այն թվով 7-րդն է: Համաժողովին մասնակցում են 135 ներկայացուցիչներ 25 երկրներից: Երևանի ընտրությունը պատահական չէր, քանի որ համաժողովի համանախագահների հետ որոշում է կայացվել հանդիպումները հաջորդաբար ԱՊՀ երկրներից մեկում անցկացնելու մասին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է համաժողովի համանախագահ, ԱՊՀ խոշորագույն իրավաբանական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության գործընկերների կոմիտեի նախագահ Դմիտրի Աֆանասևը, համաժողովի նպատակը մի քանի խնդիրների լուծումն է: «Առաջինը՝ ԱՊՀ և արևմտյան երկրների իրավաբաններին բերել կոնկրետ երկիր, փորձի փոխանակման համար, հասկանալու համար, թե ինչպես կարելի է բարելավել ներդրումային մթնոլորտն երկրում ու զարգացնել իրավաբանական բիզնեսը»,-ասել է նա: Մյուս կողմից, նրա խոսքով, հարկավոր է կապեր հաստատել իրավաբանների միջև, որպեսզի նրանք կարողանան համագործակցել ու ներդրումների ներգրավել: «Այդպիսով նրանք օգնում են իրենց երկրին ու իրենք իրենց փող վաստակել»,-ասել է նա: Այդ նպատակով դեռ 2008թ. ստեղծվեց միասնական պլատֆորմ՝ միավորելով ԱՊՀ երկրների առաջատար իրավաբանական ընկերություններին: Ինչպես ասել է Դմիտրի Աֆանասևը, մասնակիցներն աշխատել են միասնական չափանիշների մշակման վրա, որպեսզի մրցունակ լինել գլոբալիզացող աշխարհում: «Միջազգային իրավաբանական համաժողովը ազդարարեց ողջ աշխարհին, որ ԱՊՀ-ում կա իրավաբանի մասնագիտություն, այն լուրջ է, պատասխանատու, և մենք ադեկվատ գործընկերներ ենք երկխոսության համար, օգնում ենք ներդրումներ ներգրավել»,-ասել է նա: Համաժողովի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ամերիա» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես համաժողովի համակազմակերպիչ ու հրավիրող կողմ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |