11  01.09.12 - Երևանում այրեցին Հունգարիայի դրոշը

«Հայազն» միությունը և նրան միացած ցուցարարները հյուպատոսության առջև այրեցին Հունգարիայի դրոշը

«Հայազն» միությունը և նրան միացած ցուցարարները հյուպատոսության առջև այրեցին Հունգարիայի դրոշը

PanARMENIAN.Net - Երևանում ԱԳՆ-ի առաջ մեկնարկել է ևս մեկ ակցիա, որը կազմակերպել է «Հայազն» միությունը: ԱԳՆ-ի առջև հավաքվել է 100-ից ավել քաղաքացի, ովքեր իրենց բողոքն են արտահայտում երեկ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու և ազատ արձակելու Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ:

Կազմակերպիչներն ընթերցեցին ԱԳՆ ղեկավարին ուղղված նամակը, որտեղ մի քանի կարևոր պահանջներ են ներկայացված: Դրանցից են` տևական ժամանակ կասեցված պահել Հունգարիայի հետ հարաբերությունները, մինչև նրանց իշխանությունները գործնական քայլերով ներողություն չխնդրեն Հայաստանից այս քայլի համար: ՆԱՏՕ-ի հետ չունենալ որևէ առնչություն, չմասնակցել վերջինիս կազմակերպած զորավարծություններից ոչ մեկին, որին կմասնակցեն Ադրբեջանը և նրա դաշնակից որևէ պետություն, այդ թվում` Հունգարիան:

Շարժվելով և հասնելով Երևանում Հունգարիայի հյուպատոսություն, նշելով, որ Հունգարիան երեկ իրեն պահել է «անբարոյականի» պես, ակցիայի մասնակլիցները կոպեկներ նետեցին գետնին փռած հունգարական դրոշի վրա, այնուհետև այրեցին այն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---