Ալեն Դելոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 18 դեկտեմբերի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա «այցելության է գնացել» եղևնուն, որը տնկել է Ֆրանսիայի նախագահը Հիշողության պուրակում: Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամանեց Երևան: Ճանաչված դերասանը Հայաստանում է դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում իր մասնակցությամբ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» (“С новым годом, Мамы!”) ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար: Ֆիլմի ցուցադրությունները կինոթատրոնում կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից: Դելոնի հետ միասին պրեմիերային ներկա կլինեն նաև ֆիլմի դերասանական կազմի ևս մի քանի դերասաններ, այդ թվում՝ Կոնստանտին Կրյուկովն ու Իրինա Ռոզանովան: Ֆիլմի պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը, իսկ համապրոդյուսերը Վալերի Սահարյանն է: «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմը 5 տարբեր ռեժիսորների` Սարիկ Անդրեասյանի, Դմիտրի Գրաչովի, Արտյոմ Մաքսիմենկոյի, Անտոն Բորմատովի և Կլիմ Պոպլավսկու նովելներից բաղկացած կինոալմանախ է: Ռոմանտիկ կատակերգության հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է. գլխավոր հերոսը փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Հերոսուհին կազմակերպում է այցը Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին: Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար, տևողությունը 90 րոպե է: Մոսկովյան պրեմիերան տեղի կունենա մեկ օր անց` դեկտեմբերի 19-ին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |