ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-23 Հայաստանում կանցնեն Արաբական մշակույթի օրեր: Այդ կապակցությամբ պաշտոնական այցով Երեւան կժամանի Միացյալ Արաբական էմիրաթների Շարժա էմիրաթի պատվիրակությունը մշակույթի նախարար Աբդուլ Մուհամմադ ալ Ուվեյսիի գլխավորությամբ: Միջոցառման շրջանակներում տեղի կունենան Հայաստանի եւ Շարժա էմիրաթի մշակույթի նախարարներ Հովիկ Հովեյանի եւ Աբդուլ Մուհամմադ ալ Ուվեյսիի հանդիպումը: Արաբական պատվիրակության կազմում կընդգրկվեն Շարժայի ժողովրդական պարերի համույթը եւ թատերական խումբը, որոնք հանդես կգան Արմավիրում, Գյումրիյում, Վանաձորում եւ Երեւանում: Հայաստանի մայրաքաղաքում համերգը կկայանա Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Շարժա էմիրաթում կազմակերպվել էր Հայաստանի մշակույթի շաբաթ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---