Շախմատրի աշխարհի առաջնության երեք փուլից հետո Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը

PanARMENIAN.Net - Իսրայելի Բեեր Շեվա քաղաքում տեղի է ունեցել Շախմատի աշխարհի առաջնության երրորդ տուրը: Հայաստանի հավաքականը հանդիպել է ուկրաինացի շախմատիստների հետ եւ հաղթանակ է տարել 2,5:1,5 հաշվով: Հայկական հավաքականին հաղթանակ է բերել Լեւոն Արոնյանը, որը հաղթել է Վասիլի Իվանչուկի հետ մրցապայքարում: Մյուս երեք պարտիաները ավարտվել են ոչ ոքի հաշվով: Հիշեցնենք, որ առաջին փուլում Հայաստանի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Իսրայելի թիմի հետ: Երկրորդ փուլում հայկական թիմը 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ էր տարել Վրաստանի շախմատիստների նկատմամբ: Երեք փուլից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի. 1.Ռուսաստան` 8 (միավոր), 2.Չինաստան` 7,5, 3.Հայաստան` 7,5, 4.Իսրայել` 6,5, 5.Կուբա` 4,5: 6-րդ եւ 7-րդ տեղերը կիսում են Ուկրաինայի եւ ԱՄՆ հավաքականները, որոնք ունեն 4-ական միավոր: 8-րդ տեղում Վրաստանն է 4 միավորով, եւ վերջին 9-րդ տեղում է Չինաստանի կանանց հավաքականը 2,5 միավորով: Չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը հանդիպելու է ԱՄՆ շախմատիստների հետ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---