Հայաստանում գործարկվել է առաջին անկախ կոմերցիոն ինտերնետ կապուղին12 դեկտեմբերի 2005 - 13:43 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականի դեկտեմբերի 1-ից «ՎԵԲ» ընկերությունը ստեղծել է անկախ ինտերնետային ուղիղ կապ, օգտագործելով վարձակալված անկախ օպտիկամանրաթելային թվային կապուղի 2 մբիթ/վ թողունակությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «ՎԵԲ»-ում, կապուղին անցնում է հետեւյալ թվային ցանցերով` «ԱրմենՏել»- օպտիկամանրաթելային ցանց (մինչեւ Հայաստանի սահմանը), «Fotpnet» (Վրաստանի տարածքով), «Վրաստան-Ռուսաստան» (ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխ Փոթի-Նովոռոսիյսկ), «Ռոստելեկոմ» (Նովոռոսիյսկ-Ստոկհոլմ): Կապուղու շահագործումը առաջին շաբաթների ընթացքում ցույց տվեց նրա հուսալիությունը եւ կապի բարձր որակը: Նոր կապուղու վարձակալման գինը թույլ է տալիս նրա կոմերցիոն շահագործումը: Տվյալ կապուղու գործարկումը նշանակում է մենաշնորհի վերացում միջազգային ինտերնետ հասանելիության բնագավառում «ԱրմենՏել» ընկերության կողմից: Օգտագործվեցին «ԱրմենՏել»-ի նոր լիցենզիայի դրույթները, որի համաձայն «ԱրմենՏել»-ը պարտավոր է տրամադրել միջազգային մասնավոր կապուղիների վարձակալում ծառայությունը: Համապատասխան ծառայություններն ու նրանց սակագները որոշված եւ հաստատված են Կապի նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության, վարչապետին կից Տեղեկատվական Տեխնոլոգիաների Խորհրդի եւ ինտերնետ ծառայություններ մատակարարող կազմակեպությունների հետ համագործակցությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |