Հայաստանը պետք է պահանջի միջազգային հանրությունից դատապարտել Բաքվի բարբարոսությունները Նախիջեւանում

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է դիմի Միջազգային արդարադատության դատարան, պահանջելով միջազգայնորեն դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը` հայկական խաչքարերի եւ տապանաքարերի ծրագրված ոչնչացումը Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանատանը: Այդ մասին հայտարարել է Հայկական հուշարձանների պաշտպանության համահայկական կոմիտեի անդամ Ռաֆայել Համբարձումյանը փետրվարի 7-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Պատմաբանի խոսքերով, Ադրբեջանի կառավարությունը սկսած 1998 թվականից մշտապես ոչնչացնում է 10-17 դարերի հայկական հուշարձանները, որի կապակցությամբ Հայաստանի կառավարական եւ ոչ կառավարական կառույցները արդեն շուրջ 7 տարի է դիմում են միջազգային մշակութային եւ այլ հայտնի կազմակերպություններին, սակայն մինչ օրս ոչ մի բան չի փոխվել: Ավելին, 2005 թվականի դեկտեմբերին ադրբեջանցիները բանակի եւ տեխնիկայի օգնությամբ հիմնահատակ ավերեցին գերեզմանոցը, իսկ խաչքարերը եւ տապանաքարերը գցեցին Արաքսի ջրերը: «Այսօր մեր խնդիրն է պատժել եւ դատապարտել Ադրբեջանին Միջազգային դատարանի միջոցով, ստիպելով նրան վերադարձնել իրենց տեղը ջարդված հուշարձանների բեկորները դրանք վերականգնելու համար»,-հայտարարել է Ռ.Համբարձումյանը: Նրա խոսքերով, պատմությունը ցույց է տալիս, որ անհնար է նստել բանակցությունների սեղանի շուրջ հանցավոր պետության հետ, հատկապես Ադրբեջանի դեպքում: Ռ.Համբարձումյանը նշել է, որ միջազգային դատարան դիմելու համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որը կազմված կլինի հայ եւ օտարերկրյա մասնագետներից: Ռ.Համբարձումյանը հաղորդել է նաեւ, որ փետրվարի 7-ի երեկոյան 7 կետերից կազմված հանձնաժողովի դիմումը կփոխանցվի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի այն հնարավոր լինի հրապարակել Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---