Հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի բնակիչների 60 տոկոսը կողմ է պատերազմին, անիմաստ են

PanARMENIAN.Net - Ոչ անհայտ Ակիֆ Նաղիի հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի բնակիչների 60 տոկոսը կողմ է պատերազմին, անիմաստ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, նույնիսկ Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունում (ՂԱԿ) չի գտնվի խնդրի ուժային լուծում ցանկացող կամ դրան ձգտող 60 տոկոս: «Մոլեգին Նաղին գտնում է, որ այդպիսով ոգեւորում է հայրենակիցներին:Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման կողմնակիցների տոկոսը Հայաստանում չնչին է: Ես սոցիոլոգիական հետազոտություններ չեմ անցկացրել, սակայն, կարծում եմ, որ նրանց թիվը 5 տոկոսից պակաս կլինի: Սակայն հայ ժողովուրդը ունակ է համախմբվելու եւ համատեղ լուծելու համազգային խնդիրները: Թե որքանով է Ադրբեջանը պատրաստ նման խնդիրների լուծմանը, մենք տեսանք 1992-94 թթ.»,-ընդգծել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---