Ադրբեջանական կողմից ՀՀ ԶՈՒ դիրքերի գնդակոծման հետեւանքով զոհվել է հայ զինծառայող 4 մարտի 2006 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ արձակված կրակի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վերք է ստացել զորամասի ժամկետային զինծառայող 1987թ. ծնված շարքային Արսեն Զաքեւոսյանը: Ա.Զաքեւոսյանը մահացել է ժամը 12:55 Իջեւանի քաղաքային հիվանդանոցում: Նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցները շարունակվել են: Հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Տուժածներ չկան:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |