Թուրքիայի մշակույթի գործիչները ոչինչ չգիտեն հայկական խաչքարերի ոչնչացման մասին 6 մարտի 2006 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի գործիչները ոչինչ չգիտեն հայկական խաչքարերի ոչնչացման մասին: Այդ մասին նրանք հայտարարել են Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որը կազմակերպել էր ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտը Հենրիխ Բյոլի հիմնադրամի Թբիլիսիի եւ Ստամբուլի գրասենյակների հետ համատեղ: Այնուամենայնիվ, խնդրի էությանը ծանոթանալուց հետո, նրանք հայտարարեցին, թե մշակույթի ցանկացած հուշարձանի ավերումը կամ ոչնչացումը վանդալիզմ է: Որպես օրինակ նրանք բերեցին Աֆղանստանում Բուդդայի արձանների ոչնչացումը, Բաղդադի ավերումը: «Մենք դատապարտում ենք մարդկության մշակույթի դեմ ուղղված ցանկացած գործողություն, սակայն կարծում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատշաճ ձեւով կարձագանքի այդ փաստին»,-ասել է Ստամբուլի Անատոլիայի մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Քուբիլայ Օզմենը: Նշենք, որ սեմինարի աշխատանքներին, որը կազմակերպվել էր ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ` Հենրիխ Բյոլի հիմնադրամի Թբիլիսիի եւ Ստամբուլի գրասենյակների կողմից իրագործվող «Թուրքիա-Հարավային Կովկաս նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում , մասնակցեցին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Սակայն մամլո ասուլիսին նրանք ներկա չէին: Ինչպես հայտնի դարձավ, նրանց մասնակցությունը «կարող էր իրենց համար տհաճ հետեւանքներ ունենալ Ադրբեջանի իշխանությունների կողմից»:Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |