ԿԽՄԿ-Ինջիղուլյան վերջին հանդիպումից 16 օր է անցել. Նորություններ դեռ չկան (թարմացված) 18 սեպտեմբերի 2013 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերեվարված ՀՀ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի Հայաստան վերադարձնելու գործընթացի հիմնական խոչընդոտը Ադրբեջանի հետ պետական կապի բացակայությունն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ գործընթացը դանդախում է, քանի որ բանակցություններն ընթանում են միջազգային կազմակերպությունների հետ գործակցությամբ, գրում է Tert.am-ը: «Այսօր էլ մենք պայքարում ենք, որպեսզի նա վերադառնա Հայաստան. թե ինչպիսի իրավիճակ կլինի, ժամանակի ընթացքում կերևա»,- ասել է նախարարը: Նախարարը նաև ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստան վերադառնալուց հետո Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի: «Պատկերացնում եմ, թե այնտեղ ինչ ճնշումների է նա ենթարկվում, և ինչ ճնշումների արդյունքում է ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին: Նրա ծնողներն էլ ասում են, որ երբեք ոչ մի դժգոհություն չեն լսել որդուց»,- Սեյրան Օհանյանի խոսքերն է մեջբերում «Առավոտ»-ը: Ինչպես PanARMENIAN.Net ին ավելի ուշ տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը, այս փուլում Կարմիր Խաչը որևէ նոր տեղեկություն դեռևս չունի. «Եթե ինչ-որ նոր բան լինի, կտեղեկացնենք: Մեր աշխատանքային գործընթացն ընթացքի մեջ է ու կրում է կոնֆիդենցիալ բնույթ»,- եզրափակեց Աստաբացյանը: Երեկոյան Trend-ը տեղեկացրեց, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել». «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանի ու Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների վերջին հանդիպումից արդեն 16 օր է անցել (այն սեպտեմբերի 2-ին էր), որից հետո որևէ նորություն գերեվարված զինծառայողի մասին չեն փոխանցել: Վերջին հանդիպման ընթացքում գերին ու նրա ընտանիքը միմյանց մասին տեղեկություններ էին ստացել: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |