Մայիսին կկայանա Արցախի ազգային-ազատագրական շարժման մասին առաջին ֆիլմի պրեմյերան

PanARMENIAN.Net - Մայիսին Երեւանում տեղի կունենա Արցախի ազգային-ազատագրական շարժման մասին «Չկրակված փամփուշտներ» առաջին ֆիլմի պրեմյերան: Ֆիլմի ռեժիսորն է Սամվել Թադեւոսյանը, արտադրանքը` «Արմենֆիլմ» կինոստուդիայի: Ֆիլմում օգտագործվել են բազմաթիվ փաստագրական կադրեր: Նշենք, որ «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, ԱՄՆ-ում` «Համահայկական մշակութային փառատոնի» շրջանակներում, Բեյրությում, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի բոլոր քաղաքներում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---